ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մալաթիա մոլ»-ում կրակը տարածվում է. աշխատակիցները հայտնվեցին շրջափակման մեջ
Երեւանում «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի շարունակում է տարածվել: Վատ ռելիեֆի պատճառով ոչ բոլոր հրշեջ մեքենանենրն են կարողանում մոտենալ շենքին:
Ներքեւում «Մալաթիա Մոլ»-ի աշխատակիցները շարունակում են դուրս բերել ապրանքները, որոնք դեռ անվնաս են, մասնավորապես, պահեստից տեղափոխում են փափուկ կահույքի հումքը:
Սամվել Ալեքսանյանն իր աշխատակիցները հրահանգներ է տալիս, ասում՝ որ հանգցնեն կրակը, սակայն վերջիններս նշում են, որ ջուր չունեն: Աշխատակիցները նշեցին, որ կրակը կարող է հասնել լամինատի պահեստներին:
Ավելի ուշ կրակը էլ ավելի տարածվեց եւ վերեւի հարկում գտնվողները հայտնվեցին շրջափակման մեջ, չէին կարողանում իջնել: Նրանց համար հրշեջները երկար սանդուղք բերեցին, որոնք սեւ ծխի միջով իջան վերեւի հարկից: Այստեղ է նաեւ շտապօգնության մեքենա:
Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան 3 տուժածներ:
Դեպքի վայրում է նաեւ «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը: Քաղաքացիները, որոնք ամենայն հավանականությամբ, «Մալաթիա մոլ»-ի աշխատակիցներ են, իրենց վտանգելով ներսից դուրս են բերում վաճառքի ենթակա ապրանքները, այդ թվում կահույք, կենցաղային տեխնիկա, հեծանիվներ, կահույքի հումք եւ այլն:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը, ինչպես նաեւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի:
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Օրենքով գող» Պզոն ու իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին, վերջիններս շվարած լսում են
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ «Օրենքով գող» Արմեն Ղազարյանը, որը հայտնի է «Պզո» մականունով և վերջինիս թիկնապահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շատ գոհ եմ փրկարարների աշխատանքից. հեսա պրծնենք, սաղին տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ. Սամվել Ալեքսանյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը շատ լավ է գնահատում նախօրեին «Մալաթիա մոլում» փրկարար ծառա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Ալեքսանյանն իր աշատողներին ցուցումներ էր տալիս, թե ինչպես մարեն հրդեհը
Հրշեջները շարոնակում են մարել գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա» մոլում բռնկված հրդեհը, ինչպես արդեն տեղեկա...
ՈՒՂԻՂ․ Խոշոր հրդեհ է բռնկվել Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։