21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Օրենքով գող» Պզոն ու իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին, վերջիններս շվարած լսում են
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ «Օրենքով գող» Արմեն Ղազարյանը, որը հայտնի է «Պզո» մականունով և վերջինիս թիկնապահը՝ Նվեր Մուրադյանը, որը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին է, վիրավորում և հայհոյում են ոստիկաններին, սակայն նրանք որևէ կերպ չեն արձագանքում և ուժ չեն կիրառում։
hraparak.am-ը գրում է․ Տեսագրությունն իրականացրել են «ասֆալտին փռելու» օպերացիայի շրջանակներում ոստիկանություն բերման ենթարկված Պզոյի ու Նվեր Մուրադյանի մերձավորները, իբր տեսեք՝ ոնց են ստորացնում ոստիկաններին, որոնք շիվարել են և չեն կարողանում ոչ ուժ գործադրել բերման ենթարկվածների նկատմամբ, ոչ սաստել նրանց, ոչ էլ պաշտպանել իրենց ուսադիրների պատիվը։
Իհարկե, նորություն չէ, որ տարբեր կասկածելի վարքի տեր մարդիկ ոստիկանությունում դեբոշ են սարքում, ինչպես ամիսներ առաջ տրանսվեստիտներն էին արել, բայց ստացվում է, որ ոստիկանների ուժը պատում է միայն քաղաքացիական ակտիվիստների վրա, իսկ հանցագործները, գողականներն ու հաբրգածերն անպատիժ են մնում։
Նշենք, որ ոստիկաններին ուղղված սեռական հայհոյանքները փակված են:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շատ գոհ եմ փրկարարների աշխատանքից. հեսա պրծնենք, սաղին տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ. Սամվել Ալեքսանյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը շատ լավ է գնահատում նախօրեին «Մալաթիա մոլում» փրկարար ծառա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Ալեքսանյանն իր աշատողներին ցուցումներ էր տալիս, թե ինչպես մարեն հրդեհը
Հրշեջները շարոնակում են մարել գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա» մոլում բռնկված հրդեհը, ինչպես արդեն տեղեկա...
ՈՒՂԻՂ․ Խոշոր հրդեհ է բռնկվել Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները ձվեր են նետել Դիլիջանի Ոստիկանության շենքի ուղղությամբ
«Հրապարակ»-ը երեկ գրել էր, որ մոտ 20 օր առաջ ոստիկանության Դիլիջանի բաժանմունքի դիմաց միջադեպ է տեղի ունեցել. ոստիկաններ...