Պատահարներ Կարևոր

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Հրդեհի վայրում աշխատում է շտապօգնության 6 բրիգադ. ևս 1 տուժած կա

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Հրդեհի վայրում աշխատում է շտապօգնության 6 բրիգադ. ևս 1 տուժած կա
Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․  Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 1 տուժած տեղափոխվում է «Աստղիկ» բժշկական կենտրոն։Հրդեհի վայրում…

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․  

Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 1 տուժած տեղափոխվում է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Հրդեհի վայրում աշխատում է շտապօգնության 6 բրիգադ, տեղում օպերատիվ վեհասկողություն են իրականացնում նաև առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և խորհրդական Աշոտ Սարգսյանը։ Բարձր պատրաստվածության է բերվել նաև Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախնական տվյալներով 6 անձ գտնվում է Երևանի երկու բժշկական կենտրոններում։ Տուժածների առողջական վիճակի մասով տեղեկությունը կհաղորդվի լրացուցիչ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250