Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում. տեղում էր ԱԻՆ-ը ու շտապ օգնությունը. ո ՞րտեղ էին ոստիկանները
Այսօր Երեւանում «Մալաթիա մոլ»-ում խոշոր հրդեհ է բռնկել: Այն մինչ այս պահը դեռ չի մարվել: «Մալաթիա Մոլ»-ի աշխատակիցները հրդեհի սկզբում փորձել են դուրս բերել ապրանքները, որոնք դեռ անվնաս էին, մասնավորապես, պահեստից տեղափոխում էին փափուկ կահույքի հումքը:
Ավելի ուշ կրակը էլ ավելի տարածվեց եւ վերեւի հարկում գտնվողները հայտնվեցին շրջափակման մեջ, չէին կարողանում իջնել: Նրանց համար հրշեջները երկար սանդուղք բերեցին, որոնք սեւ ծխի միջով իջան վերեւի հարկից:
Tert.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում էր, որ դեպքի վայրում են փրկարար ծառայություններն ու շտապօգնության մեքենաներ։
ԱԻՆ պաշտոնական կայքը հայտնում է, որ ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս չորս մարտական հաշվարկ:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը, ինչպես նաեւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ու մինչ դեպքի վայրում աշխատում էին հրշեջներն ու շտապ օգնության բրիգադները, ոստիկաններ բացարձակ չէին նշմարվում: Վեգայի աշխատակիցները ապրանքները դուրս էին բերում, իս կհավաքվածներին զգուշացնում, որ ձեռք չտան, չտանեն: Մալաթիա մոլ»-ի աշխատակիցներն էլ փորձում էին փրկել այն ամենը ինչ կարող էին: Այստեղ ակնհայտ, միջադեպի հենց առաջին պահից հարկավոր էր ոստիկանների խիստ հսկողություն, որոնք ուղղակի հրդեհի ականատեսներին նախ դուրս կբերեին միջադեպի վայրից, որոնց մեջ կային այնպիսիները, որ մեղմ ասած առիթից օգտվեցին, առանց հսկողության ապրանքների հետ կապված: Մեր համեստ հաշվարկներով, ոստիկանները ժամանեցին 2 ժամ հետո: Անգամ այս դեպքում էլ, նրանք համեստ կողքի կանգնած նայում են, թե ինչ է կատարվում: Ոստիկանությունը բազմիցս է հայտարարում, թե ժողովրդի կողքին է, ինչ այս դեպքում բացարձակ տեսանելի չէ:
Այ հավաքների, ցույցերի ժամանակ նրանք պատրաստ են մարդկանց քարշ տալ փողոցով ու տանել բաժիններ: Ցանկացած նորմալ երկրում, ոստիկանությունը շրջափակման մեջ կառներ տարածքը, քանի որ դեռ հայտնի չէ, ներսում ինչ է այրվում: Միգուցե եւ պայթյունի վտանգ կար: Մեր հարցին, թե ոստիկանությունը երբ է ստացե լահազանգը, քանի խումբ է մեկնել դեպքի վայր, Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ արձակուրդում է եւ չի կարող պատասխանել մեր հարցերին:
Եւվերջում, տուժածների թիվը հասել է 6-ի: Նախնական տվյալներով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։ Եվս 2 տուժած տեղափոխվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։
Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 տուժածները գտնվում են թունաբանական բաժանմունքում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Վերջիններս ստանում են համապատասխան բժշկական օգնություն։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հրդեհ Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։ Օգոստոսի 2...
Հայտնի է Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների ինքնությունը
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 17:15-ին սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: ԱԻՆ-ը...
ԱԻՆ մեքենաները նոր շատացան, էն վախտ որ շատ գային, սենց չէր լինի. Սամվել Ալեքսանյանը` «Մալաթիա մոլ»-ի հրդեհի մասին
«Մալաթիա մոլ»-ում հրդեհը շարունակվում է, ԱԻՆ-ը լրացուցիչ ուժեր է տանում դեպքի վայր:Դեպքի վայրում շարունակում է մնալ ոստի...
1100 բնակիչ տարհանվել է․ Չապնի և Սևաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները
Օգոստոսի 25-ին, ժամը 11:40-ին անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է Չապնի և Սևաքար գյուղերի տարածքների հետազոտութ...