Դանակահարություն ու կրակոցներ Երևանում․ կա վիրավոր
Օգոստոսի 23-ին, ժամը 19.45-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «ձախ արմնկահոդի և որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 23-ամյա մի երիտասարդ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չէր բացատրություն տալու:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 19-ին, Արցախի փողոցում, վիճաբանության ժամանակ, քաղաքացուն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել Նոր-Արեշի 33-ամյա մի բնակիչ:
Պարզվել է նաև, որ վիճաբանության ընթացքում հիվանդանոց տեղափոխված երիտասարդը իր մոտ եղած գազային ատրճանակից մի քանի անգամ կրակել է իրեն վնասվածքներ հասցնողի ուղղությամբ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հրդեհ Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։ Օգոստոսի 2...
Հայտնի է Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների ինքնությունը
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 17:15-ին սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: ԱԻՆ-ը...
ԱԻՆ մեքենաները նոր շատացան, էն վախտ որ շատ գային, սենց չէր լինի. Սամվել Ալեքսանյանը` «Մալաթիա մոլ»-ի հրդեհի մասին
«Մալաթիա մոլ»-ում հրդեհը շարունակվում է, ԱԻՆ-ը լրացուցիչ ուժեր է տանում դեպքի վայր:Դեպքի վայրում շարունակում է մնալ ոստի...
1100 բնակիչ տարհանվել է․ Չապնի և Սևաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները
Օգոստոսի 25-ին, ժամը 11:40-ին անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է Չապնի և Սևաքար գյուղերի տարածքների հետազոտութ...