Ազգային ժողովից 15 միլիոն դրամի գույք է անհետացել․ factor.am
Ազգային ժողովում 15,5 միլիոն դրամի գույքի պակասորդ կա: Այս մասին Factor.am-ի գրավոր հարցերին ի պատասխան փոխանցել են Ազգային ժողովի աշխատակազմից: Ազգային ժողովի տարածքում 2019 թվականի մարտի14-ին աշխատակազմի ղեկավարի հրամանով իրականացված գույքագրման արդյունքում պարզվել է, որ 54 անուն ապրանք տեղում չէ: Մասնավորապես, կառույցից բացակայում է 22 համակարգիչ, երկու տերաբայթ տեղեկատվության ծավալով 2 արտաքին կոշտ սկավառակներ, 5 ինֆրակարմիր ընդունիչներ, այլ տեխնիկական միջոցներ և գույք: Գույքի պակասորդի մասին տեղեկություններն ԱԺ աշխատակազմը փոխանցել է իրավապահ մարմիններին: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը կայքի հետ զրույցում բացառեց այն հնարավոր տարբերակը, որ գույքը կորել է իրենց աշխատանքի ժամանակահատվածում:
«Մենք էլ ենք ժամանակին արել գույքագրում և ամբողջ գույքագրումը պահպանված է: Եթե տեսել են, որ չկան համակարգիչները, պետք է դիմեն իրավապահ մարմիններին: Մեր գույքագրման ժամանակ մենք չենք ունեցել համակարգիչների որևէ կորուստ»,- հավաստիացրեց նախկին պաշտոնյան:
Գլխավոր դատախազությունից փոխանցել են, որ ԱԺ-ից բացակայող գուքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Ընթանում է նախաքննություն: Այս պահին գործում ներգրավված անձ չկա:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
Խոստովանում եմ` սխալվել եմ. Նաիրա Զոհրաբյանի նոր գրառումը
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադար...
Շամշյանին էլ Բաքվից շնորհակալություն կհայտնեն զինծառայողների անձնական տեղեկատվության համար․ Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամ...
ԱԱԾ-ն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը
Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջը արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը:«Սույն թվականի օգոս...