58-ամյա տղամարդը էլեկտրական զոդման սարքով աշխատելիս ընկել է բետոնե խառնիչի մեջ եւ մահացել
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին գտնվող դեռեւս չգործող բետոնե արտադրամասում 58-ամյա տղամարդ է մահացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
«Օգոստոսին 23-ին ժ.13.15-ին «Աշտարակ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Աշտարակ-Սասունիկ ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող բետոնե արտադրամասում տղամարդ է մահացել:Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժ.13.00-ի սահմաններում 1961թ.ծնված Երևանի բնակիչ տղամարդը Աշտարակ-Սասունիկ ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող՝ դեռևս չգործող բետոնե արտադրամասում, էլեկտրական զոդման սարքով աշխատելու ժամանակ անզգուշաբար ընկել է բետոնե խառնիչի մեջ և ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացրին ոստիկանությունից:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հրդեհ Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։ Օգոստոսի 2...
Հայտնի է Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների ինքնությունը
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 17:15-ին սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: ԱԻՆ-ը...
ԱԻՆ մեքենաները նոր շատացան, էն վախտ որ շատ գային, սենց չէր լինի. Սամվել Ալեքսանյանը` «Մալաթիա մոլ»-ի հրդեհի մասին
«Մալաթիա մոլ»-ում հրդեհը շարունակվում է, ԱԻՆ-ը լրացուցիչ ուժեր է տանում դեպքի վայր:Դեպքի վայրում շարունակում է մնալ ոստի...
1100 բնակիչ տարհանվել է․ Չապնի և Սևաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները
Օգոստոսի 25-ին, ժամը 11:40-ին անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է Չապնի և Սևաքար գյուղերի տարածքների հետազոտութ...