«Տարիների հեռվից գուցե հասկանանք, թե ինչպես երկրի ղեկը վստահեցինք բանակից թռած դասալիքներին». Լուսինե Հարոյան
Երբ այս Սոդոմ-Գոմորը անցնի, եւ տարիների հեռավորությունից մենք կկարողանանք սթափ գնահատական տալ այս ժամանակաշրջանի իրավիճակին, միգուցե հասկանանք, թե ինչպես գավառամիտ լրագրողին թույլ տվեցինք մսխել մեր համաժողովրդական գեղեցիկ զարթոնքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Թե ինչպես ազգովին խաբվեցինք ու չնկատելու տվեցինք ակնհայտ ազդանշանները կեղտոտ գործարքի մասին, թե ինչպես երկրի ղեկը վստահեցինք բանակից թռած դասալիքներին ու ակնհայտ դեբիլ աներձագ-հորեղբոր տղա-շիշ բռնողներին, միգուցե հասկանանք այն ֆենոմենը, թե ինչպես կարող էինք լավը տեսնել ցուցահանդեսներում երկրի «ղեկավարի» չփչփացնելով ուտելու ու Մաշտոցի պողոտայում խորոված անելու մեջ, ինչպես կարող էինք ազգովի իրար կոկորդ կրծել ինչ-որ կիսագրագետի ֆենսբուքյան գրառումների տակ` իսկական ինտերնետային քաղաքացիական պատերազմ հրահրելով:
Միգուցե հասկանանք մեր համաժողովրդական կուրության եւ խլության ֆենոմենը»:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
ԱԱԾ-ն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը
Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջը արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը:«Սույն թվականի օգոս...
Շամշյանին էլ Բաքվից շնորհակալություն կհայտնեն զինծառայողների անձնական տեղեկատվության համար․ Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամ...
«Փաշինյանն ուրախանում է Աշոտիկով, ես էլ ուզում էի ուրախանայի իմ Արթուրով». զոհված զինծառայողի մայր
Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում բանակում՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները։ Մայրերը նշու...