«Փաշինյանն ուրախանում է Աշոտիկով, ես էլ ուզում էի ուրախանայի իմ Արթուրով». զոհված զինծառայողի մայր

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում բանակում՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները։ Մայրերը նշում էին, որ մեծ հույսեր էին կապում նոր իշխանությունների հետ, որ վերջապես կբացահայտվի իրենց որդիների գործը, սակայն առ այսօր որեւէ առաջընթաց չկա։ 

 

Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ։ «Մի բան պիտի փոխվի էս բանակում, հո պատանդ չե՞նք տալիս մեր երեխեքին»,-ասաց բանակում զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը։ Զինծառայողների ծնողները պահանջում են գործերի բացահայտում, մեղավորների պատժում, ինչի արդյունքում նման դեպքերը կվերանան։ Ակցիայի մասնակիցներից մեկ այլ ծնող էլ ասաց՝ «եթե այսօր Փաշինյանը ուրախանում է Աշոտիկով, ես էլ ուզում էի ուրախանայի իմ Արթուրով, առաջինը իմ տղան է եղել»։ Ծնողները շեշտում են, որ զավակներին բանակ ուղարկելիս պետք է վստահ լինեն, որ նրանք ողջ, առողջ վերադառնալու են։

Քաղաքականություն