Վերաքննիչը մերժել է Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատախազության բողոքը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ, որոշում կայացրեց մերժել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատախազության բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ 1-ին ատյանի դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը, քննելով Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած բողոքը, որոշում էր կայացրել մասնակի բավարարել այն՝ արձանագրելով Արմեն Գևորգյանի իրավունքների խախտման փաստը։ Սակայն դատարանը վարույթն իրականացնող մարմնին չէր պարտավորեցրել վերացնել այդ խախտումը, քանի որ դատական ակտերի հրապարակման պահին ՀՔԾ-ն այլևս վարույթն իրականացնող մարմինը չէր և Գևորգյանի վերաբերյալ գործն ուղարկվել էր դատարան: Դատախազությունը սակայն համարում է, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու քննիչի որոշումն օրինական է, ուստի բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը։
Նմանատիպ հոդվածներ
Կոկորդիլոսի խաշլամա, շնաձկան տոլմա․ Փաշինյանի դստեր ծնունդը՝ Բահամներու՞մ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Յուրօրինակ հարսանեկան արարողություն՝ հրշեջ մեքենաներով
Երևանի Ջրվեժ թաղամասում այսօր տեղի է ունեցել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներ 24-ամյա Սամվել...
Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին. Armtimes.com
Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայող Արայիկ Ղազարյանին: Ա...
Շոգը չի նահանջելու. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրել է` Արարատյան դաշտի և...