Կոկորդիլոսի խաշլամա, շնաձկան տոլմա․ Փաշինյանի դստեր ծնունդը՝ Բահամներու՞մ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզիներում տեղի է ունեցել վարչապետ Ն. Փաշինյանի դստեր՝ Արփիի ծննդյան ծննդյան ճոխ արարողությունը:
Էլիտար քեֆին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ, քրեական հեղինակություններ, նարկոբարոններ և մի կին ատամնատեխնիկ:
Նրանք բոլորը քծնել են վարչապետի դստերը, ասելով՝ Արփի ջան, ծնունդդ շնորհավոր:
Այդ առիթով Հայաստանից Բահամներ 10 չարտերային չվերթ է իրականացվել՝ ոսկեջրած օդանավերով:
Մատուցվել է կոկորդիլոսի խաշլամա, շնաձկի տոլմա:
Վերջում, որպես դեսերտ, 200 տարվա կոնյակ՝ 60 տարվա փախլավայի հետ: Ու այս ամենը պետբյուջեի հաշվին:
Էլիտար ծննդյան առիթով Ատլանտյան օվկիանոսի երթևեկությունը դադարեցվել է:
Ուժեղ լրատվամիջոցների կոալիցիա, հատուկ ձեզ համար»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Յուրօրինակ հարսանեկան արարողություն՝ հրշեջ մեքենաներով
Երևանի Ջրվեժ թաղամասում այսօր տեղի է ունեցել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներ 24-ամյա Սամվել...
Շոգը չի նահանջելու. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրել է` Արարատյան դաշտի և...
Երեխա, որը խոչընդոտում է ազատ լրատվամիջոցի աշխատանքը․ Փաշինյանը՝ դստեր մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել դստեր՝ Արփիի ծննդյան միջոցառումից՝ կից գրելով․«Ի...
Արդյո՞ք վարորդական իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման կարգի փոփոխություն է սպասվում
ՀՀ ոստիկանությունում չեն հաստատել վարորդական իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման կարգի փոփոխության եւ ճանապարհայի...