ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լրագրողը ուղիղ եթերում պատմել է ջրհեղեղի մասին ու մնացել ջրի տակ

GTV-ի թղթակից Ազադար Հուսեյնը ուղիղ եթերում պատմել է ջրհեղեղի մասին ու ջրասույզ եղել: Այս մասին հաղորդում է shantnews.am-ը, հղում տալով Unilad-ին:

 

Չնայած այն բանին, որ պղտոր ջրից դուրս երևացել են միայն նրա գլուխն ու վեր պարզած բարձրախոսը, նա անվրդով պատմել է գյուղատնտեսության վրա հեղեղումների բացասական ազդեցության մասին:

Ազարդի ռեպորտաժը տարածվել է աշխարհով մեկ, շատերը նրան փառաբանում են աշխատանքի հանդեպ ունեցած նվիրվածության համար: Բայց կան նաև մարդիկ, որոնց կարծիքով՝ տղամարդը «խելացնոր» է, չէ՞ որ չի կարելի ենթարկվել նման վտանգի հանուն նորությունների:

Չնայած իրավիճակի ամբողջ լրջությանը՝ համացանցի օգտատերերը նաև դիմել են կատակների: Մեկը, օրինակ, գրել է, որ Հուսեյնի «ռեպորտաժները շատ խորն են»:

Պատահարներ