Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. 60-ից ավելի գերեզմաններ պղծվել են
Արդեն 2 օր է, Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչները հերթապահություն են իրականացնում Զովունի գյուղի գերեզմանատանը։ Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «2 օր առաջ այցելեցինք մեր հարազատների շիրիմներին ու ականատես եղանք վանդալիզմի։
Ըստ մեր տեղեկությունների՝ էմոականները ինչ-որ ծիսակատարություններ են կատարել ու 60-ից ավելի գերեզմաններ պղծել ու վերածել են ծիսակատարության կենտրոնի։
Գրեթե բոլոր շիրմաքարերն ու տապանաքարերը վնասվել են, ու հիմա մասնագետներին ենք խնդրել, որպեսզի գան ու նախկին տեսքին բերեն։ Բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ այս աստիճանի սրբապիղծ կլինեն։ Օրեր առաջ էլ լսել էինք, որ նույն բանը կատարվել է Նուբարաշենի և Չարենցավանի գերեզմաններում։ Հիմա չգիտենք էլ՝ դիմե՞նք ոստիկանություն, չդիմե՞նք... մեր ուժերով հերթապահություն ենք իրականացնում, որպեսզի գտնենք այդ սրբապիղծին կամ սրբապիղծներին։
Կան գերեզմաններ, որոնց տերերը դեռ չգիտեն սրա մասին ու առաջիկայում, երբ այցելեն իրենց հարազատների շիրիմներին, կտեսնեն վայրագությունները»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինվորների համար նախատեսված միսը տեղափոխվում է բաց, կիզիչ արևի տակ. SHANTNEWS
Հարություն անունով քաղաքացին ահազանգում է ՊՆ զինծառայողների համար մսի տեղափոխման պայմանների մասին՝ SHANTNEWS-ին ուղարկել...
Դատարանն որոշում կայացրեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշմամբ՝ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մա...
Նախապես տեղադրել է պայթուցիկ նյութ, «Ռենջ Ռովեր»-ի ու նրան ուղեկցող մեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայր...
Հրդեհ. 3 մարտական հաշվարկ Հաղթանակի զբոսայգի հատվածում
Հուլիսի 30-ին՝ ժամը 15:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարալանջի փողոցից դե...