Բյուրակն համայնքում գայլն ոչխարներ է հոշոտել
Այսօր՝ ժամը 16։30-ի սահմաններում, Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրում գայլն ոչխարներ է հոշոտել։ Դեպքը եղել է ոչ թե սարում, այլ գյուղի տնտեսություններից մեկում։ Օրը ցերեկով գիշատիչը մոտեցել է Բյուրակն գյուղի բնակիչ Հմայակ Կիրակոսյանի տանը։ Նրա ոչխարները եղել են ոչ թե անասնագոմում, այլ հարևանի բակում՝ առանձնացված բաց տարածքում։ Հմայակ Կիրակոսյանը SHANTNEWS-ի թղթակցին պատմել է, որ փարախում 29 ոչխար է եղել, որից 13-ին է գայլը վնասել։ Դրանցից 7-ին հոշոտել է ամբողջությամբ, մյուսների կոկորդներն է ծակել, որոնք, ըստ տանտիրոջ, հարկադիր մորթի են ենթարկվելու։ Իր տնից մոտ 200 մետր հեռու էլ Հմայակ Կիրակոսյանի եղբոր տունն է։ 3 օր առաջ էլ նրա եղբոր ոչխարներից 2-ին էր գայլը հոշոտել։ Նշենք, որ Հմայակ Կիրակոսյանի տունը գյուղի ծայրամասում է։ Տանտիրոջ խոսքերով՝ գայլը երբևէ գյուղին այսքան չէր մոտեցել։ Իրենք նույնիսկ չեն էլ իմացել, որ տարածքում գայլ կա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինվորների համար նախատեսված միսը տեղափոխվում է բաց, կիզիչ արևի տակ. SHANTNEWS
Հարություն անունով քաղաքացին ահազանգում է ՊՆ զինծառայողների համար մսի տեղափոխման պայմանների մասին՝ SHANTNEWS-ին ուղարկել...
Դատարանն որոշում կայացրեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշմամբ՝ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մա...
Հրդեհ. 3 մարտական հաշվարկ Հաղթանակի զբոսայգի հատվածում
Հուլիսի 30-ին՝ ժամը 15:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարալանջի փողոցից դե...
Երևանում շշով հեղուկ են լցրել սրճարանի պրակտիկանտների վրա. մեկը տեղափոխվել է հիվանդանոց
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 28-ին, «Մալայանի անվ...