Երևանում շշով հեղուկ են լցրել սրճարանի պրակտիկանտների վրա. մեկը տեղափոխվել է հիվանդանոց
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 28-ին, «Մալայանի անվան ակնաբուժական բժշկական կենտրոնից» ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ժամը 20։00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանություն և հայտնել, որ իրենց մոտ է տեղափոխվել «ձախ աչքի ակնագնդիկի այրվածք» ախտորոշմամբ մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Պարզվել է, որ հիվանդանոց դիմածը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Սոնա Մ-ն է։ Ոստիկանները պարզել են, որ «Ատլանտիկ» սրճարանում շշով հեղուկ են լցրել նրա դեմքին։ Ոստիկանները պարզել են նաև, որ դա եղել է նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Անդրանիկ Ղ.-ի կողմից, ով Վարդավառի տոնի կապակցությամբ գրելու նպատակով հեղուկ է լցրել «Ատլանտիկ» սրճարանում որպես պրակտիկանտ աշխատող Սոնա Մ-ի և Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Քրիստինե Ս-ի վրա։ ©
Նմանատիպ հոդվածներ
Դատարանն որոշում կայացրեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշմամբ՝ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մա...
Վթարի է ենթարկվել բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկ-ակադեմիկոսը.նա մահացել է
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում Նվեր Կիրակոսյանն իր վ...
Հայաստանից Օմսկ մեկնող ավտոմեքենան վթարի է ենթարկվել. կա զոհ և վիրավորներ
Հայաստանից Ռուսաստան մեկնող մինիվենը Տյումենի շրջանում վթարի է ենթարկվել: Renault Logan մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենա...
Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Այսօր ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող՝ 1995թ. ծնված...