Թումանյան կայարանում այրվել են վառելիքով բեռնված ցիստերներ
Այսօր ժամը 04:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թումանյան կայարանի մոտակայքում բեռնատար գնացքի շարասյունում այրվում է վառելիքով բեռնված ցիստերներ:
Պարզվել է, որ Բագրատաշենից Գյումրի ուղևորվող շարժակազմը բաղկացած է 29 վագոնից, որոնցից 17-ը ցիստերներ են (50 տ տարողությամբ), բեռնված վառելիքով (բենզին), 4-ը` բեռնված ցորենով, 1-ը` ալյումինե շին.նյութերով, իսկ մնացաց շարժակազմերը դատարկ են: Գծերից դուրս է եկել երկրորդ լոկոմոտիվը:
Հրդեհի բարդության 3-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ինը մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են Վեոլիա ջուր ՓԲԸ-ի Ալավերդու տեղեմասի 1 ջրատար և Ալավերդի քաղաքի կոմունալ տնտեսության 1 ջրատար:
Պարզվել է, որ այրվում է երկու 50 տ տարողությամբ ցիստերներ (շարասյունում 3-րդը և 4-րդը), առկա է հրդեհի տարածման վտանգ դեպի մյուս ցիստերներ :
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:31-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նմանատիպ հոդվածներ
Ասֆալտը պայթել է Սևանի ճանապարհին. արտակարգ դեպք` «արծվի թևեր»-ի հատվածում
«Ավրորա Մեդիա»-ի լրատվական բաժինը զանգ է ստացել, որ Կոտայքի մարզում, Սևանի մայրուղում, «արծվի թևեր»-ի հատվածում՝ ա...
Կալիֆորնիայում անհայտ անձը կրակ է մարդկանց վրա. կան զոհեր ու վիրավորներ
Կալիֆորնիայի Գիլրոյ քաղաքում անցկացվող ամենամյա «Սխտորի փառատոնի» ժամանակ անհայտ անձը կրակ է բացել միջոցառման մասնակիցնե...
Վերելակի պոկվելու հետևանքով տուժած քաղաքացին հիվանդանոցում մահացել է
Երեկ երեկոյան ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևան քաղաքում: Ազատամարտիկների փողոցի թիվ 78/15 շենքի մոտակայքում կառուցվ...
Վթար Կոմիտաս Վրացական խաչմերուկում․ մեքենաներից մեկը բախվել է թերթի կրպակին
Վթար Կոմիտաս Վրացական խաչմերուկում․ մեքենաներից մեկը բախվել է թերթի կրպակին: Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտն...