Հայտնաբերվել է 80 հատ՝ ընդհանուր 10 կգ կշռով կարմրախայտ և էլեկտրական սարք
Հուլիսի 27-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր պետական ոչ առևտրային կազմակերպության ծառայողները, գիշերը ժամը 01:15-ի սահմաններում՝ «Զանգեզուր» արգելավայրում, Քաջարան համայնքի «Աջիբաջ» բնակավայրի տարածքում կանգնեցրել են ՎԱԶ-2106 մակնիշի 35 NS 687 համարանիշի ավտոմեքենա և բեռնախցիկում հայտնաբերել են խոշոր չափի ձկնատեսակ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ դա եղել է 80 հատ՝ ընդհանուր 10 կգ կշռով «կարմրախայտ» տեսակի ձուկ, որի որսն արգելված է: Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է նաև էլեկտրական սարք:
Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ մեքենայում գտնվող անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ե՞րբ Երևանի Կրկեսն իր դռները կբացի հանդիսատեսի առաջ. գլխավոր ինժեներ
Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի կարող նշել, թե երբ Երևանի Կրկ...
Ֆրանսիայի դեսպանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը նշում են Վարդավառը
Մոտ 100 հեծանվորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապե...
Բաղրամյան պողոտայում և ԱԺ այգում պատրաստվում են Վարդավառին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում այսօր առանձնահատուկ նշվում է Վարդավառի տոնը։ Բաղրամյան պողոտայում նախա...
Հայ զբոսաշրջիկների վերջին խումբը վերադարձավ Եգիպտոսից
Հայաստան վերադարձավ Եգիպտոսում մնացած հայ զբոսաշրջիկների վերջին խումբը: «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Հու...