ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել սրտի ստենտավորման պրոցեսին
Այսօր Վանաձորի բժշկական կենտրոն են այցելել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Քոչարյանը:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանի և Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Վանաձորի բժշկական կենտրոնում, տեղեկացել ընթացիկ աշխատանքներին։ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում բժշկական կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, ամբողջությամբ կահավորված վիրասրահներով, տրամադրվել են ինտենսիվ թերապիայի և լաբորատորիայի համար նախատեսված սարքերով, գործում է հեմոդիալիզի ծառայությունը, ինչպես նաև հատկացվել է անգիոգրաֆ, համակարգչային շերտագրման սարք, բազմաֆունկցիոնալ թվային ռենտգեն համալիր, ուլտրաձայնային հետազոտման շարժական և ստացիոնար սարքեր, տրեդմիլ սարքը և հոլտեր համակարգ, որոնք նախկինում չեն եղել Լոռու մարզում: Այժմ նորագույն սարքերի շնորհիվ մարզի բնակիչները հնարավորություն ունեն տեղում ստանալու՝ ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բուժական միջամտություններ:
Շրջայցի ժամանակ Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել ժամանակակից անգիոգրաֆիկ սարքի գործարկմանը՝ սրտի ստենտավորման պրոցեսին:
Նախարարը շփվել է նաև հիվանդների հետ, որոնք ողջունել են առողջապահական ոլորտում կատարվող բարեփոխումների առիթով, և շնորհակալություն հայտնել մարդակենտրոն քաղաքականության համար:
Այցը եզրափակվել է մարզային բժշկական հաստատությունների տնօրենների հետ հանդիպումով: Հարցուպատասխանի արդյունքում` տնօրենները ներկայացրել են իրենց մտահոգությունները և առաջարկները:
Նմանատիպ հոդվածներ
Ե՞րբ Երևանի Կրկեսն իր դռները կբացի հանդիսատեսի առաջ. գլխավոր ինժեներ
Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի կարող նշել, թե երբ Երևանի Կրկ...
Ֆրանսիայի դեսպանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը նշում են Վարդավառը
Մոտ 100 հեծանվորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապե...
Բաղրամյան պողոտայում և ԱԺ այգում պատրաստվում են Վարդավառին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում այսօր առանձնահատուկ նշվում է Վարդավառի տոնը։ Բաղրամյան պողոտայում նախա...
Զբաղվե՛ք առողջ ապրելակերպով, վե՛րջ տվեք վնասակար սովորություններին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել հեծանվաերթի մեկնարկից առաջ և կից գ...