Սահմանում ծառայողներին բորբոսնած լավաշ է մատակարարվել
ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության զորքերի ծառայող Գագիկ Չարխիֆալակյանը առաջնագծում հերթապահությունից օրերս է վերադարձել։ Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ թերեւս առաջին անգամ սահմանում ծառայողներին բորբոսնած լավաշ է մատակարարվել։ «Դեպքը արտառոց էր, չնայած ասում են առողջությանը օգտակար է բորբոսնած հացը»,-կես կատակ-կես լուրջ ասաց նա։ Գագիկ Չարխիֆալակյանը միջադեպի մասին տեղյակ է պահել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանին։ «Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Սոֆիա Հովսեփյանին, որովհետեւ անմիջապես նրան տեղեկացնելուց հետո իրավիճակ փոխվեց։ Նրան խնդրեցի ուշադրություն դարձնել ՀՀ ՊՆ N զորամասին սնունդ մատակարարող ընկերություններին։ Անմիջապես արձագանքեցին զորամասից, և թե տվյալ զորամասը սպասարկող Ռազմական ոստիկանության ստորաբաժանումից։ Եթե չեմ սխալվում՝ հարուցվել է քրեական գործ»,-ասաց նա։ Գագիկ Չարխիֆալակյանը կարծում է, որ շատերը համամիտ կլինեն, որ չի կարելի սահմանին կանգնողին անորակ սնունդ մատակարարել։ «Վստահ եմ սա առաջին ու վերջին դեպքը կլինի»,-ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Ե՞րբ Երևանի Կրկեսն իր դռները կբացի հանդիսատեսի առաջ. գլխավոր ինժեներ
Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի կարող նշել, թե երբ Երևանի Կրկ...
Ֆրանսիայի դեսպանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը նշում են Վարդավառը
Մոտ 100 հեծանվորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապե...
Բաղրամյան պողոտայում և ԱԺ այգում պատրաստվում են Վարդավառին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում այսօր առանձնահատուկ նշվում է Վարդավառի տոնը։ Բաղրամյան պողոտայում նախա...
Զբաղվե՛ք առողջ ապրելակերպով, վե՛րջ տվեք վնասակար սովորություններին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել հեծանվաերթի մեկնարկից առաջ և կից գ...