Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ԱԻՆ
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
ԱԻՆ-ը ներկայացնում է նաեւ առաջիկա 5 օրերի եղանակի տեսությունը: Նշվում է, որ հուլիսի 26-ի ցերեկը, 27-29-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 30-31-ը նույնքան կբարձրանա։

Երևանում հուլիսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։

Նմանատիպ հոդվածներ
Հայկական դրամը հայտնվել է ամենակայուն արժույթների ցանկում. Вести.Экономика
Վերջին մեկ շաբաթում (հուլիսի 18-25) նախկին ԽՍՀՄ երկրների արժույթների մեծամասնության փոխարժեքը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմա...
Ե՞րբ Երևանի Կրկեսն իր դռները կբացի հանդիսատեսի առաջ. գլխավոր ինժեներ
Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի կարող նշել, թե երբ Երևանի Կրկ...
Ֆրանսիայի դեսպանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը նշում են Վարդավառը
Մոտ 100 հեծանվորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապե...
Բաղրամյան պողոտայում և ԱԺ այգում պատրաստվում են Վարդավառին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում այսօր առանձնահատուկ նշվում է Վարդավառի տոնը։ Բաղրամյան պողոտայում նախա...