Փրկարարները փորձում են ձորից հանել վթարի հետեւանքով մահացածների դիերը
Հայտնի է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին ողբերգական ավթովթարից զոհված քաղաքացիների անունները։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Այսօր ժամը 13:21-ին, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) ճգնաժամային կառավարման կենտրոն (ՃԿԿ) քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ վաղ առավոտյան ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղից ԱՀ Հադրութի շրջան ուղեւորված իր հարազատները (ճշտված տվյալներով ավտոմեքենան ժամը 07.00-ի սահմաններում հատել էր Աղավնոյի անցակետը) չեն պատասխանում հեռախոսազանգերին:
Ժամը 14:43-ին պարզվել է, որ նշված՝ «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 77-րդ կմ-ին վթարի է ենթարկվել եւ գլորվել ձորը, որի հետեւանքով վարորդը եւ բոլոր 4 ուղեւորները՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներ Հարութ Ավագյանը (ծնվ. 1992թ.), Նելլի Գրիգորյանը (ծնվ. 1994թ.), Ռոբերտ Ավագյանը (ծնվ. 1982թ.), Անդրանիկ Ավագյանը (ծնվ. 1958թ.) եւ Սեդա Բաղդասարյանը (ծնվ. 1961թ.) տեղում մահացել են:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները, Ոստիկանության եւ «Շտապ օգնության» աշխատակիցները:
Այս պահի դրությամբ փրկարարներն աշխատանքներ են իրականացնում ՃՏՊ-ի հետեւանքով մահացածների դիերը ձորից հանելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Պայթյուն Երևանում. քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երեւան քաղաքի Քոչինյան փողոցի 13...
Երևանում 16-ամյա տղան վրաերթի է ենթարկվել և ընկել հանդիպակաց ընթացող էվակուատորի տակ
Հուլիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Խաչատրյան...
Վթարի է ենթարկվել բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկ-ակադեմիկոսը.նա մահացել է
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում Նվեր Կիրակոսյանն իր վ...
Ողբերգական ավտովթար Արցախի հանրապետությունում․ ГАЗ-31105-ը 200 մետր գլորվել է ձորը․ կան զոհեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Ինչպե...