Նոր չեղարկում. Երևան-Հուրգադա թռիչքը ևս տեղի չի ունենա
Հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան չվերթի սկանդալը դեռ չավարտված մեկ այլ աղմուկ է բարձրանում: ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ չեղարկվել է նաեւ հուլիսի 26-ի համար նախատեսված Երեւան-Հուրգադա թռիչքը:
«Արմենա» միջազգային օդանավակայանների պաշտոնական կայքից Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Երեւան-Հուրգադա թռիչքը նախատեսված էր Երեւանի ժամանակով առավոտյան ժամը 10:10-ին, սակայն չվացուցակի տախտակում թռիչքի դիմաց այժմ գրված է «Չեղյալ»: Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած մոտ հարյուր ՀՀ քաղաքացիների մի մասը գտնվում է օդանավակայանում, իսկ մի մասը հյուրանոցներում են։ Այս մասին հայտնել էին Եգիպտոսում ՀՀ դեսպանատնից։ Կառույցից նշել էին, որ հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին, որի պատճառով էլ չվերթը չեղարկվել է։
Հավանաբար նույն պատճառով էլ ղեկավարկվել է Երեւան-Հուրգադա թռիչքը: Նշենք, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօր՝ հուլիսի 26-ին՝ Եգիպտոսի ժամով 15․00-ին, Հուրգադա-Երևավ թիվ UJ 5600 չվերթով կմեկնեն Հայաստան: Սակայն, որեւէ կառույց չի պարզաբանում, թե Հուրգադա մեկնողներին ինչ ճակատագիր է սպասվում:
Հիշեցնենք, որ հուլիսի 23–ին էլ չեղարկվել էին Երևան– Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ չվերթները։
Նմանատիպ հոդվածներ
Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս. նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնու...
Հայկական դրամը հայտնվել է ամենակայուն արժույթների ցանկում. Вести.Экономика
Վերջին մեկ շաբաթում (հուլիսի 18-25) նախկին ԽՍՀՄ երկրների արժույթների մեծամասնության փոխարժեքը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմա...
Ե՞րբ Երևանի Կրկեսն իր դռները կբացի հանդիսատեսի առաջ. գլխավոր ինժեներ
Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի կարող նշել, թե երբ Երևանի Կրկ...
Ֆրանսիայի դեսպանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը նշում են Վարդավառը
Մոտ 100 հեծանվորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապե...