Արտաշատում բախվել են երեք Mercedes-ներն ու Toyota Corolla-ն
Հուլիսի 25-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Աթարբեկյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ՝ 19-ամյա Դավիթ Մ-ի վարած Mercedes մակնիշի 03 ՕՕ 063 համարանիշի, Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Մ-ի վարած Mercedes մակնիշի 68 DD 008 համարանիշի, Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Մարտին Ե-ի վարած Mercedes մակնիշի 13 RR 007 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 36-ամյա Վարդան Բ-ի վարած Toyota Corolla մակնիշի 327 AN 61 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Վ. Բաբայանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
Պայթյուն Երևանում. քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երեւան քաղաքի Քոչինյան փողոցի 13...
Երևանում 16-ամյա տղան վրաերթի է ենթարկվել և ընկել հանդիպակաց ընթացող էվակուատորի տակ
Հուլիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Խաչատրյան...
Վթարի է ենթարկվել բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկ-ակադեմիկոսը.նա մահացել է
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում Նվեր Կիրակոսյանն իր վ...
Ողբերգական ավտովթար Արցախի հանրապետությունում․ ГАЗ-31105-ը 200 մետր գլորվել է ձորը․ կան զոհեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Ինչպե...