ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռնատարն ու անասնակերն ամբողջությամբ այրվել են
Հուլիսի 25-ին, ժամը 16:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Չկալով գյուղի վերջնամասում այրվում է անասնակերով բեռնված ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Չկալով գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում այրվում է «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը (անասնակերով բեռնված). կա տուժած:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժած Ն.Մ.-ն քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, այնուհետև ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:40-ին, մարվել՝ 18:31-ին։ Այրվել է ավտոմեքենան՝ ամբողջությամբ և մոտ 200 հակ անասնակեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարզահամերգային համալիրի մոտ բուսածածկույթ է այրվում
Հուլիսի 26-ին, ժամը 13:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգայի...
Վթար Կոմիտաս Վրացական խաչմերուկում․ մեքենաներից մեկը բախվել է թերթի կրպակին
Վթար Կոմիտաս Վրացական խաչմերուկում․ մեքենաներից մեկը բախվել է թերթի կրպակին: Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտն...
Վերելակի պոկվելու հետևանքով տուժած քաղաքացին հիվանդանոցում մահացել է
Երեկ երեկոյան ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևան քաղաքում: Ազատամարտիկների փողոցի թիվ 78/15 շենքի մոտակայքում կառուցվ...
Ասֆալտը պայթել է Սևանի ճանապարհին. արտակարգ դեպք` «արծվի թևեր»-ի հատվածում
«Ավրորա Մեդիա»-ի լրատվական բաժինը զանգ է ստացել, որ Կոտայքի մարզում, Սևանի մայրուղում, «արծվի թևեր»-ի հատվածում՝ ա...