«Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվայից Երևան մեկնող օդանավը բախվել է շարժասանդուղքին
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում այսօր առավոտյան Nordwind ավիաընկերության՝ Երևան մեկնող ինքնաթիռի կմախքը շարժասանդուղքը մոտեցնելու ժամանակ վնասվել է: Այս մասին РИА Новости-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:
Ավիաընկերությունը դադարեցրել է օդանավի թռիչքը՝ տեխնիկական վիճակը գնահատելու համար: Հաջորդ թռիչքի համար նոր օդանավ է հատկացվել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն ավիաընկերության՝ Մոսկվա – Երևան չվերթի ժամանակ ինքնաթիռի սրահում ծուխ էր հայտնվել: Ուղևորները տարհանվել էին և պահեստային ինքնաթիռով ուղարկվել Երևան:
Նմանատիպ հոդվածներ
Պայթյուն Երևանում. քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երեւան քաղաքի Քոչինյան փողոցի 13...
Երևանում 16-ամյա տղան վրաերթի է ենթարկվել և ընկել հանդիպակաց ընթացող էվակուատորի տակ
Հուլիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Խաչատրյան...
Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով այս պահին Հուրգադայում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի. դեսպանություն
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս...
Վթարի է ենթարկվել բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկ-ակադեմիկոսը.նա մահացել է
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում Նվեր Կիրակոսյանն իր վ...