Մեծ չափի սողանք. Որոտան տանող ճանապարհը երկկողմանի փակ է
Հուլիսի 24-ին` ժամը 13:02-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Խոտ գյուղում տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով փակվել է գյուղի այգիներ և Որոտան տանող ավտոճանապարհը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ գյուղում տեղի է ունեցել սողանք՝ մոտ 60 մ երկարությամբ և մոտ 40 մ լայնությամբ, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ (առկա է այլընտրանքային ավտոճանապարհ):
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետի խորհրդականին, մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետին և տրանսպորտի բաժնի պետին:
Նմանատիպ հոդվածներ
Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս. նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնու...
Հայկական դրամը հայտնվել է ամենակայուն արժույթների ցանկում. Вести.Экономика
Վերջին մեկ շաբաթում (հուլիսի 18-25) նախկին ԽՍՀՄ երկրների արժույթների մեծամասնության փոխարժեքը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմա...
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Տաքսու վարորդը զգացել էր, որ մի բան այն չի. կորած երեխան գտնվել է. Արման Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ այսօր մանկատնից փախած երեխան գտնվել է:&...