Տաքսու վարորդը զգացել էր, որ մի բան այն չի. կորած երեխան գտնվել է. Արման Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ այսօր մանկատնից փախած երեխան գտնվել է:
Գրառման մեջ մասնավորապես պատմում է. Մարդկանց մասին, ովքեր անտարբեր չեն և չեն վախենում գլուխը ցավի տակ դնել։
«Ցերեկը կասկադի տարածքում էի։ Մի մարդ(լուսանկարում չկա) երեխայի ձեռքը բռնած քայլում էր դեպի կասկադի անվտանգության աշխատակիցը՝ հեռախոսով ինչ-որ մեկի հետ խոսելով։ Երեխան խնդրում էր բաց թողնել։ Քայլեցի իրենց կողմ։ Պարզվեց երեխան մանկատնից էր փախել, այդ մարդն էլ տաքսու վարորդ էր, երեխայի եղբոր հետ էր խոսում։ Երեխային բաց չէր թողնում, սպասում էր մինչև եղբայրը հետ զանգի։ Դիմեցի կասկադի անվտանգության աշխատակցին, որ ոստիկանություն կանչի, բայց դե մարդը չուզեց գլխացավանքի մեջ ընկնել ու պատճառաբանեց թե այդ ամենն իր հետ կապ չունի։ Ես զանգեցի ոստիկանություն ու մինչ իրենց հետ էի խոսում, երեխային նստացրեցին տաքսու մեջ, որին ի սկզբանե մոտեցել էր և խնդրել իրեն Արմավիր տանել։ Տաքսու վարորդը զգացել էր, էր մի բան այն չի ու մյուս վարորդին ասել, ով էլ երեխայի տված համարով զանգել էր իր եղբորը։ Այդ ընթացքում մի տղա ու աղջիկ էլ մոտեցան, ու այդ տղան էլ էր ուզում ոստիկանություն զանգել, բայց իմ զանգով հատուկ ստորաբաժանման ոստիկաններն արդեն մոտեցան։ Մի րոպեից ոստիկանությունից զանգ ստացա ու էլի ոստիկանության աշխատակից մոտեցավ։ Երեխան հուզված էր, բայց ոստիկանները շատ սիրալիր ու ընկերական էին հետը խոսում, մեքենայից իջեցրել էին, որ իրեն վատ չզգա։
Հայտնի չի, թե ինչ կլիներ, եթե տաքսու վարորդներն ուղղակի մյուսների նման կուզենային գլուխները ցավի տակ դնել ու ընտրեին անտեսելու և անտարբեր լինելու տարբերակը։
Հ.Գ. Հեռախոսահամարը, որը երեխան տվել էր որպես եղբոր հեռախոսահամար, տաքսու վարորդի հետ խոսելուց հետո դարձավ անհասանելի։
Հ.Հ.Գ. Տաքսու վարորդը երեխայի ձեռքը բռնած տանում էր ու ոչ մեկ չէր հարցնում թե ինչ է եղել ու ինչու է երեխային բռնել ու բաց չի թողնում։
Հ.Հ.Հ.Գ. Չֆայմեցի էլ տաքսու վարորդներին շնորհակալություն հայտնել իրենց սրտացավ վերաբերմունքի, ուշադրության և անտարբեր չլինելու համար»։