Իջևանյան դեպքերից հետո 8 ոստիկան ամբուլատոր բուժում է ստանում

Քննչական կոմիտեն այսօր տեղեկացրել էր, որ  Իջևանում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի. ևս մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

 

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին՝ Իջևանը ապստամբեց՝ իր համերկարցի Փաշինյանի կառավարությունից պահանջելով  ծառահատումների «օրինական» իրավունք։ Սա ճնշվեց Իջևան ուղակված ոստիկանների ուժերով։ Նշված 7 անձանիցղ 6-ին՝ մեղադրանք է  առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

 

Քրեական գործով մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ նկատի ունենալով, որ նրան հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու նպատակով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները դրական արդյունք չեն տվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Այսպիսով՝ այսօրվա դրությամբ՝ քրեական գործով 21 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, 6 անձ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, 15 անձ՝  258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 8 անձի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին, 2-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, իսկ 1 անձ գտնվում է հետախուզման մեջ։ Հետաքրքիր է , թե ինչ վիճակ է դեպքի օրը վնասվածնքեր ստացած և  հիվանդանոց տարված ոստիկանների մասով։ ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից  հայտնեցին, որ այսօրվա դրությամբ 8 ոստիկան ամբոլուտոր բուժում է անցնում ոստիկանության պոլիկլինիկայում։