Տավուշի մարզում բախվել են Opel-ն ու ՎԱԶ 21-06-ը. կա 4 վիրավոր
Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 1:30-ի սահմաններում, Խաշթարակ գյուղ տանող ճանապարհին, խաչմերուկում բախվել են նույն գյուղի բնակիչ, 61-ամյա Պ.Ա.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 57 ՏԼ 801 համարանիշի և Ազատամուտ գյուղի բնակիչ, 28-ամյա Դ.Ա.-ի վարած Opel մակնիշի 35 GN 976 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները և 06-ի ուղևոր, Խաշթարակ գյուղի բնակիչ, 33-ամյա Ն.Ա.-ն և Opel-ի ուղևոր, Ազատամուտ գյուղի բնակիչ, 16-ամյա Ա.Է.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ մարտական դիրքերից մեկում զինծառայող է մահացել
ՀՀ մարտական դիրքերից մեկում զինծառայող է մահացել: Այս մասին ՖԲ իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրում Հովհաննիսյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ճռռիկներ» Գևորգ Չաուշի հրապարակում
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես են մի քանի մեքենաներ օրը ցերեկով «ճռռիկներ» անում Երևա...
Բնապահպաններն օգնում են տուժած արագիլներին. լվանում են յուղոտված փետուրները
Վաղ առավոտից, շարունակվում է Արարատի մարզի Հովտաշեն համայնքի արագիլների աղտոտվածության աղբյուրի հայտնաբերման գործընթացը։...
Աշխատանքներ են տարվում պարզելու Հովտաշենում արագիլների անկման պատճառը
Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների անկման կապակցությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում...