Բջնիի ճանապարհին մեքենաներ են բախվել միմյանց. վիրավորներից մեկի վիճակը ծանր է
Հուլիսի 18-ին, ժամը 23:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հ-5 ավտոճանապարհի Արզական-Բջնի հատվածի 3-րդ կմ-ին բախվել են Lada Kalina (վարորդ՝ Մ.Ղ., ծնված 1979 թ.) և Volkswagen Vento (վարորդ՝ Ս.Հ., ծնված 1965 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Lada Kalina մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդներն ավտոմեքենաներից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով և հոսպիտալացվել Չարենցավանի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Բժիշկները Մ.Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ս.Հ.-ինը՝ միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները, սահմանազատել տարածքը, ավտոմեքենաները մոտեցրել ավտոքարշակին և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
Ողբերգական դեպք Երևանում. տղան սպանել է մորը, դանակի հարվածներ հասցրել հորն ու ինքնավնասել իրեն
Երեւանում, այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 03։45-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին...
Պայթյուն Սիսիանում. զոհ կա
ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Սիսիանում տեղի ունեցած արտակարգ պատահարի մասին:«Սիսիա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իջևանում վիրավորներ կան. բախում ցուցարարների և ոստիկանության միջև
Րոպեներ առաջ բախում տեղի ունեցավ Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում...