Տավուշում 200 թափուր աշխատատեղ կա, բայց Իջևանի ցուցարարները հրաժարվել են դրանցից. Մանրամասներ
Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ տարի անտառամերձ տարածքների բնակիչներին անտառի թափուկներ են բաժանվել, իսկ ոմանց էլ դրամաշնորհներ են տրվել՝ այլ ոլորտում գործունեություն սկսելու համար։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ երեկվա ցույցերի շատ մասնակիցների նույնիսկ աշխատանք է առաջարկվել ճանապարհաշինության ոլորտում, քանի որ Տավուշում ճանապարհաշինության մեջ աշխատուժի պակաս կա։
«Ընդհանուր, տարբեր տեղերում, ոչ միայն ճանապարհաշինության մեջ, այլեւ մարզի այլ տեղերում շուրջ 200 աշխատատեղի մասին էր երեկ խոսում մարզպետը»,- ասաց Պապիկյանը։
Արձագանքելով Պապիկյանին՝ վարչապետն ասաց. «Այսինքն, էդ մարդիկ, որոնք ասում են, որ «մենք մեր հացի փողն ենք աշխատում», հիմա 200 հոգի կարող են ընդունվել աշխատանքի հա՞»:
«Այո, առաջարկը հնչել է մարզպետի կողմից, չեն արձագանքել մարզպետին, ասել են, որ մենք ունենք մի պահանջ, եւ այդ պահանջը պիտի կատարվի»,- նշեց Պապիկյանը։
Նախարարը նշեց, որ ցուցարարներին ասել են՝ այդ պահանջը չի կատարվելու։ Վարչապետն ավելացրեց, որ հենց այսօր մարզպետարան դիմելու դեպքում մարդիկ կարող են աշխատանքի ընդունվել օրական 8-15 հազար դրամ աշխատավարձով:
Նմանատիպ հոդվածներ
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...
Սևանն արագ ինքնամաքրվում է. Այսեր Ղազարյան
ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, փորձագետ Այսեր Ղազարյանը Սևանա լճի ներկայիս վիճակն արտացոլող հերթական պատկերն է հ...