Սևանում կարող են լողալ, բայց պետք է մաքուր պահեն շրջակայքը. վարչապետ
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին հարցրեց՝ ի վերջո մենք եկա՞նք եզրակացության, թե Սեւանի հետ ինչ է կատարվում։
Նախարարը զեկուցեց, որ այսօր վիճակը բավական լավ է արդեն, ու ջրի թափանցիկության աստիճանը շատ ավելի բարձր է, քան նախորդ երկու տարիներին։ Ինչ վերաբերում է կապտականաչ ջրիմուռներին, Գրիգորյանն ասաց, որ դրանց արագ աճը կապված է եղել մի քանի գործոնների հետ՝ ե՛ւ բնակլիմայական պայմանների, ե՛ւ կեղտաջրերի հոսքի, ե՛ւ ոչ պատշաճ մաքրված տարածքներից հոսքերի հետ։
Գրիգորյանը նշեց, որ այդ նույն վիճակը եղել է նաեւ իրենց դիտարկման տակ եղած շատ ջրային ավազաններում՝ ամբողջ աշխարհում։
«Ամեն դեպքում, այդ կեղտաջրերի նվազեցումը եւ ջրի մակարդակի բարձրացումը մեր առաջնային նպատակն է։ Եւ այս պահին լավ է վիճակը»,- ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ չնայած խնդիրների առկայությանը՝ Սեւանի ջրի մակարդակը հիմա 2 սմ ավելի բարձր է, քան նախորդ տարի, ու այս տարի Արարատյան դաշտի ոռոգման համար ավելի քիչ ջուր է վերցվել լճից, քան նախորդ տարի։
Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ կարող ենք քաղաքացիներին հորդորել լողալ լճում:
Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց՝ կարող են արձանագրել, որ Սեւանում կարող են քաղաքացիները լողալ, բայց պետք է մաքուր պահեն շրջակայքը:
Նմանատիպ հոդվածներ
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...
Սևանն արագ ինքնամաքրվում է. Այսեր Ղազարյան
ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, փորձագետ Այսեր Ղազարյանը Սևանա լճի ներկայիս վիճակն արտացոլող հերթական պատկերն է հ...