Կենտրոնում առնետների քաղաքակրթություն է ձևավորվում. ահազանգ
Ֆեյսբուքյան օգտատեր Էվելինա Քանթարչյանն իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ Երևանի կենտրոնում բազմաթիվ առնետներ կան.
«Հարգելի ֆեյսբուքահայություն, արդեն տևական ժամանակ լռում ու համբերում եմ, սակայն արդեն համբերելն անհնար է, նյարդերս իսկապես տեղի են տալիս: Քաղաքի կենտրոնում, տուրիստների քթի տակ առնետների քաղաքակրթություն է արդեն ձևավորվում: Կողբացի փողոցի (Ամիրյանը հատող) 3-րդ շենքի աղբատարն արդեն տևական ժամանակ չի մաքրվում: Մոտ շաբաթ առաջ բնակիչների նախաձեռնությամբ մաքրվեց, առնետներն այդ ժամանակ հասել էին 9-րդ հարկ, հիմա նույն վիճակն է: Գիշերը շենքի դիմացի ասֆալտն առնետներով է լցվում: Քիչ առաջ զանգահարել եմ քաղաքապետարանի թեժ գիծ, գոռացել, պահանջել, հուզվել եմ: Հպարտ քաղաքացի չի կարող լինել, եթե գերատեսչության համար ձայնդ անհասանելի է: Եթե տեսնեիք` ինչ ահով ենք վերելակից դուրս վազում, երեխաներիս սթրեսը:
Հ.Գ. Բոլոր ընկերներիս, ում նշել եմ, խնդրում եմ օգնել տարածմանն ու հիշեցնել պատասխանատու մարդկանց իրենց պարտականությունների մասին»:
Նմանատիպ հոդվածներ
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ո՞ւմ հաշվին են «Իմ քայլի» պատգամավորներն ակտիվորեն վերանորոգում իրենց սենյակները. Armdaily.am
«Իմ քայլի» որոշ պատգամավորների սենյակներում վերանորոգման աշխատանքներ են։ Այս մասին գրում է Armdaily.am-ը: «Մեզ չհաջ...
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...