Ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չի մասնակցել Սևանա լճի թեմայով քննարկմանը ԱԺ-ում
Երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հրավիրել են «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկմանը մասնակցելու և Արսեն Թորոսյանի օգնականը զգուշացրել է, որ վերջինս այսօրվանից գտնվելու է արձակուրդում, ուստի, ցավոք չի կարողանա մասնակցել քննարկմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել լրագրող Ալինա Նիկողոսյանը։
«Ազգային ժողովում այսօր քննարկում է ընթացել «Սևանա լճի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով, որից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է հետեւյալը.
«Ես այստեղ չեմ տեսնում երկու նախարարներին՝ առողջապահության նախարարին, բնապահպանության նախարարին, որոնց ուղարկվել է հրավեր։ Խնդիրը, որն այսօր քննարկում ենք, ուղղակիորեն վերաբերում է նրանց ղեկավարած ոլորտներին: Ցավում եմ, որ նախարարներն այստեղ չեն, սա անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ: Ես հենց այսօր նամակով դիմելու եմ վարչապետին»:
Ուզում եմ տեղեկացնել, որ երեկ նախարարին հրավիրել են տվյալ նիստին մասնակցելու եւ Արսեն Թորոսյանի օգնականը զգուշացրել է, որ վերջինս այսօրվանից գտնվելու է արձակուրդում, ուստի, ցավոք չի կարողանա մասնակցել քննարկմանը։
Սակայն, ընձեռնված հնարավորությունը և բարձրացված հարցի կարեւորությունը գնահատելով՝ առաջարկվել է առողջապահության նախարարության անունից նիստին մասնակցի ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը, որն էլ այսօր ներկա է գտնվել քննարկմանը»,–գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Սևանի ջրիմուռները թունավոր տոքսիններ են արտադրում. մասնագետն ահազանգում է
ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Սևանն առաջին անգամը չէ, որ...
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ո՞ւմ հաշվին են «Իմ քայլի» պատգամավորներն ակտիվորեն վերանորոգում իրենց սենյակները. Armdaily.am
«Իմ քայլի» որոշ պատգամավորների սենյակներում վերանորոգման աշխատանքներ են։ Այս մասին գրում է Armdaily.am-ը: «Մեզ չհաջ...
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...