ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուզում եք, որ ես բողոքեմ գլխին, թե պոչդ ինչ է անում. Մանվել Գրիգորյանի փաստաբան
Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննությունն իրականացնող հանձնաժողովի կազմում արտերկրից ժամանող բժիշկների անհրաժեշտ ծախսը կհոգա հրավիրողը՝ պաշտպանական կողմը: Այս մասին լրագրողներին ասել է Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը, հավելելով, որ այնուամենայնիվ հանձնաժողովից մեծ ակնկալիքներ չունեն, նախորդի դեպքում ճնշումներ են եղել:
«Դառը փորձ ենք ունեցել, երբ փորձաքննությունն իրականացվում է ոչ նորմալ պայմաններում, ոչ պատշաճ անձի կողմից, ճնշումների ներքո։ Չչգիտեմ այս անգամ ինչ կերպ կլինի, սակայն փաստը մնում է փաստ, որ Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է»,-նշեց Արսեն Մկրտչյանը՝ չմանրամասնելով կոնկրետ, որ անձանց վրա է ճնշում գործադրվել:
Արսեն Մկրտչյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ խիստ հսկողություն է սահմանված հիվանդանոցում, անգամ հոգեբանը աշխատանքը կատարում է 3-րդ անձի ներկայությամբ:
«Ես համոզված եմ՝ այսօր էլ իմ հանդիպումները, խոսակցությունները Մանվել Գրիգորյանի հետ ոչ միայն ձայնագրվում են, այլ նաև տեսաձայնագրվում են, ես դրանում կասկած չունեմ»,-ընդգծեց նա:
Ճշտող հարցին՝ ինչու չի դիմումում համապատասխան մարմիներին, Արսեն Մկրտչյանը պատասխանեց, որ հենց այդ մարմիների հանձնարարությամբ է արվում. «Դու ուզում եք, որ ես բողոքեմ գլխին, թե պոչդ ինչ է անում»,-նկատեց նա:
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից. News.am
News.am-ը տեսանյութ է հրապարակել «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու զինծառայողները չեն ստացել խոստացված աշխատավարձը. Կառավարության պարզաբանումը
Այսօր արդեն հայտնել էինք, որ Aurora News-ի խմբագրություն են դիմել զինվորական համակարգի աշխատակիցներ, հայտնել...
ՈՒՂԻՂ. Սևանա լճի լողափերի տնտեսվարողները փակել են Երևան-Սևան մայրուղին
Սևանա լճի լողափերի տնտեսվարողներն այսօր վաղ առավոտյան Սևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել, այնուհետև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շիրակի մարզի գյուղերից մեկում տղամարդը աղջկան բռնությամբ 8 տարի գոմում է պահել
Արարատի մարզում ՀՀ ոստիկանության աշխատակիցները հունիսին տեղեկություն են ստացել, որ Շիրակի մարզերի գյուղերից մեկում երիտա...