ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շիրակի մարզի գյուղերից մեկում տղամարդը աղջկան բռնությամբ 8 տարի գոմում է պահել
Արարատի մարզում ՀՀ ոստիկանության աշխատակիցները հունիսին տեղեկություն են ստացել, որ Շիրակի մարզերի գյուղերից մեկում երիտասարդ մի աղջիկ ենթարկվում է աշխատանքային շահագործման՝ արդեն ութ տարի:
Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տղամարդը, աղջկա նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով պահում է գոմում և առանց որևէ վճարի աշխատեցնում:
Աղջիկը հետո պատմել է, որ մի քանի անգամ փորձել է փախչել, բայց տղամարդը իրեն հայտնաբերել է, վերադարձրել ու ծեծի ենթարկել: Հունիսի 18-ին աղջիկը կրկին փախել է, այս անգամ՝ ընդմիշտ: Շիրակից սարերով Ապարանի կողմն է եկել ու թաքնվել հովիվներից մեկի մոտ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից. News.am
News.am-ը տեսանյութ է հրապարակել «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝...
ՈՒՂԻՂ. Սևանա լճի լողափերի տնտեսվարողները փակել են Երևան-Սևան մայրուղին
Սևանա լճի լողափերի տնտեսվարողներն այսօր վաղ առավոտյան Սևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել, այնուհետև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու զինծառայողները չեն ստացել խոստացված աշխատավարձը. Կառավարության պարզաբանումը
Այսօր արդեն հայտնել էինք, որ Aurora News-ի խմբագրություն են դիմել զինվորական համակարգի աշխատակիցներ, հայտնել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի նախագահը կարմիր լողավարտիքով հայտնվել է լողափին
ՈՒկրաինացիների կողմից հիացմունքի է արժանացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քայլը, երբ կարմիր լողավարտիքով...