ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-Մեղրի ավտոճանապարհին «ՎԱԶ-2107»-ը կամրջից ցած է գլորվել
Հուլիսի 16-ին՝ ժամը 18:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ կամրջի սկզբնամասում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Ս., ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ցած:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ն.Ս.-ն հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաերթ` Ն. Զարյան փողոցում. ղեկին երիտասարդ տղա է եղել
Քիչ առաջ AuroraNews.am-ին տեղեկություններ հասան, որ վրաերթ է տեղի ունեցել Նաիրի Զարյան փողոցում: Տուժածը, որը երիտասարդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոդում ողբերգական վթարի ժամանակ ԱԻՆ-ից ժամանած առաջին մեքենայում քիչ ջուր է եղել․ ինչ է մանրամասնում Ֆելիքս Ցոլակյանը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը երեկ մեզ հետ զրույցում անդրադարձել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեկվա դեպքերի մեղավորները պիտի պատժվեն խստությամբ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Տավուշի մարզից, որտեղ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը...
Քարաթափում. վնասվել են ավտոմեքենաներ. կա զոհ
Այսօր ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտ...