ԵՄ-ն հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներին
Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարները որոշել են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքների պատճառով։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ։ Բրյուսելը դադարեցրել է երկխոսությունն Անկարայի հետ և կրճատել 2020 թվականի համար նախատեսված օգնության ծավալը։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։
Թուրքիայի կողմից իրականացվող երկրահետախուզական անօրինական գործունեության լույսի ներքո ԵՄ խորհուրդը որոշել է դադարեցնել օդային տրանսպորտի մասին համապարփակ համաձայնագրի կնքման բանակցությունները, ինչպես նաև ԵՄ-Թուրքիա բարձր մակարդակի երկխոսությունների անցկացումը։ Եվրոպական ներդրումային բանկին խորհուրդ է տրվել վերանայել վարկային քաղաքականությունը Թուրքիայում։
Ընդգծվում է, որ ԵՄ-ն կշարունակի Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ պատրաստել։
Նմանատիպ հոդվածներ
Սևանի ջրիմուռները թունավոր տոքսիններ են արտադրում. մասնագետն ահազանգում է
ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Սևանն առաջին անգամը չէ, որ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ո՞ւմ հաշվին են «Իմ քայլի» պատգամավորներն ակտիվորեն վերանորոգում իրենց սենյակները. Armdaily.am
«Իմ քայլի» որոշ պատգամավորների սենյակներում վերանորոգման աշխատանքներ են։ Այս մասին գրում է Armdaily.am-ը: «Մեզ չհաջ...
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...