ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդամենը օրեր առաջ մի կնոջ ուղղակի փախցրինք բռնարար ամուսնու ձեռքից․ Զոհրաբյան
«Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքը ընդունվել է 1,5 տարի առաջ, բայց ոստիկանությունում որևէ էական տարբերություն չի նկատվել բռնության դեպքերի ահազանգերի տեսանկյունից։ Եվ պատճառը վատ կարծրատիպն է, որ չի կարելի ընտանիքում բռնության հարցը հանրայնացնել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ահազանգեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ընդամենը օրեր առաջ մի կնոջ ուղղակի փախցրեցինք ամուսնու ձեռքից, որը տարիներ շարունակ … Ի դեպ, չափահաս որդու ներկայությամբ, որը պաշտպանում էր հորը … տեղափոխեցինք ապահով վայր … Տարիներ շարունակ այդ կինը չէր կարողանում ու անհարմար էր զգում դիմել իրավապահներին։ Այսինքն` զուտ կյանքի վտանգը նրան ստիպեց դիմել մեզ»,- պատմեց Զոհրաբյանը։
Նրա խոսքերին արձագանքեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ու ասաց, որ օրենքի ընդունումից հետո իրենց դիմողների քանակը փոքր-ինչ մեծացել է, սակայն խնդիրը կա։ Թաթոյանն ասաց, որ հիմա աշխատանք են տանում իրավապահների հետ։
Տեսանյութը` Shantnews.am-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից. News.am
News.am-ը տեսանյութ է հրապարակել «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝...
ՈՒՂԻՂ. Սևանա լճի լողափերի տնտեսվարողները փակել են Երևան-Սևան մայրուղին
Սևանա լճի լողափերի տնտեսվարողներն այսօր վաղ առավոտյան Սևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել, այնուհետև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շիրակի մարզի գյուղերից մեկում տղամարդը աղջկան բռնությամբ 8 տարի գոմում է պահել
Արարատի մարզում ՀՀ ոստիկանության աշխատակիցները հունիսին տեղեկություն են ստացել, որ Շիրակի մարզերի գյուղերից մեկում երիտա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու զինծառայողները չեն ստացել խոստացված աշխատավարձը. Կառավարության պարզաբանումը
Այսօր արդեն հայտնել էինք, որ Aurora News-ի խմբագրություն են դիմել զինվորական համակարգի աշխատակիցներ, հայտնել...