Եթե Մանվել Գրիգորյանը մնար ՔԿՀ–ում, ապա դա կդիտվեր խոշտանգում. ՄԻՊ
Մանվել Գրիգորյանը գտնվում էր Նաիրի ԲԿ-ում: Նրան այնտեղից տեղափոխեցին ՔԿՀ: Մենք դրանից հետո այց իրականացրեցինք Մանվել Գրիգորյանին, ուսումնասիրեցինք նրա բժշկական փաստաթղթերը, ինչից հետո եզրահանգում եղավ, որ ՔԿՀ-ն չունի պայմաններ, որպեսզի երաշխավորի նրա առողջական վիճակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հիշեցնելով քաղաքացիական բժշկի եզրակացությունը, որ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում:
«Մենք միանգամից հայտարարեցնք, որ Գրիգորյանը պետք է տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց: Իմ հայտարարությունից ժամեր անց լսեցի ՄԻԵԴ-ի հայտարարությունը, որ Գրիգորյանին պետք է տեղափոխել «Նաիրի» ԲԿ: ՄԻԵԴ-ը բառացիորեն ասաց այն, ինչ հայտարարել էի ես մի քանի ժամ առաջ: Որովհետեւ մենք աշխատում ենք նույն դատարանի սկզբունքներով։ Անկախ նրանից, թե ինչ հանցանքի մեջ է մեղադրվում մարդը, եթե ՔԿՀ-ն չունի անհրաժեշտ պայմանները, չպետք է տեղափոխել նախաձեռնությունը ճիշտ չէր: Դա էր պատճառը, որ Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ-ը կայացրեց 39 հոդվածով միջամտություն, որը բացառիկ դեպքերում է անում»,-ասաց Թաթոյանը՝ նշելով, թե սա եւս մեկ ապացույցն է, որ ՄԻՊ-ի դիրքորշումները համընկնում են ՄԻԵԴ-ի որոշումների հետ։
Թաթոյանը նշեց, որ խոշտանգման մասով գնահատակներ չի կարող տալ. «Եթե Մանվել Գրիգորյանը շարունակեր գտնվել ՔԿՀ-ում, այո, խոշտանգում կլիներ։ Ոչ միայն խոշտանգում, այլ անմարդկային վերաբերմունք, եթե նա շարունակեր մնալ ՔԿՀ–ում, դա միջազգային կանոն է»:
Նմանատիպ հոդվածներ
Սևանի ջրիմուռները թունավոր տոքսիններ են արտադրում. մասնագետն ահազանգում է
ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Սևանն առաջին անգամը չէ, որ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ո՞ւմ հաշվին են «Իմ քայլի» պատգամավորներն ակտիվորեն վերանորոգում իրենց սենյակները. Armdaily.am
«Իմ քայլի» որոշ պատգամավորների սենյակներում վերանորոգման աշխատանքներ են։ Այս մասին գրում է Armdaily.am-ը: «Մեզ չհաջ...
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...