Ճանապարհային ոստիկաններին դիմադրած տղամարդը ձերբակալվել է
Հուլիսի 13-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները և Արագածոտնի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացրել Աշտարակ քաղաքում։ Այդ ընթացքում ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են Աշտարակի Երևանյան խճուղով ընթացած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա։ Ճանապարհային ոստիկանները նկատել են, որ մեքենայի վարորդն ու ուղևորներից մեկը տեղերով փոխվել են և ուղևորը ներկայացել է որպես վարորդ։
Ճանապարհային ոստիկանները պահանջել են, որ իրական վարորդը ներկայացնի համապատասխան փաստաթղթեր։ Այդ ընթացքում մեքենայում գտնվող ուղևորներից մեկը իջել է «Ֆորդից», վիճել ճանապարհային ոստիկանների հետ, դիմադրություն ցույց տվել, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և բռնություն է գործադրել նրանց նկատմամբ։
Միջադեպի վայր եկած Աշտարակի բաժնի ծառայողները և ճանապարհային ոստիկանները այդ տղամարդուն և մեքենայի իրական վարորդին բերման են ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Դիմադրություն ցույց տված տղամարդը ձերբակալվել է։ Ստուգվել է մեքենայի վարորդի սթափության աստիճանը. նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Սևանի ջրիմուռները թունավոր տոքսիններ են արտադրում. մասնագետն ահազանգում է
ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Սևանն առաջին անգամը չէ, որ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ո՞ւմ հաշվին են «Իմ քայլի» պատգամավորներն ակտիվորեն վերանորոգում իրենց սենյակները. Armdaily.am
«Իմ քայլի» որոշ պատգամավորների սենյակներում վերանորոգման աշխատանքներ են։ Այս մասին գրում է Armdaily.am-ը: «Մեզ չհաջ...
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...