Ավիացիայի դպրոց ստեղծելու դեպքում Հայաստանում պատրաստված կադրերը կկարողանան թռչել Եվրոպա
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մեր երկրում ինքնաթիռների պահեստամասեր հավաքելու ձեռնարկություն ստեղծելու բանակցություններ է վարում ռուսական ներդրողի հետ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։ Նրա խոսքով` բանակցությունները սկզբնական փուլում են, եթե հաջող ավարտ ունենան, ավելի քան 1000 նոր աշխատատեղ կստեղծվի։
Ռևազյանի խոսքով` անհրաժեշտ է կազմակերպել նաև հայ ինժեներների և ավիացիոն ոլորտի այլ մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացներ։ Ռևազյանը չցանկացավ ասել` կոնկրետ որ ընկերության մասին է խոսքը, քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել։
«Աշխարհում օդաչուների և ավիաինժեներների մեծ պահանջարկ կա, ուստի ընկերությունները հետաքրքրված են, որ ունենան իրենց վերապատրաստված կադրերը», – ասաց նա։
Ռևազյանը հայտնեց նաև, որ բանակցություններ են վարում ներդրողների հետ, որոնք կզբաղվեն երկրում ավիացիոն ուսուցմամբ։ Մասնավորապես, խոսքը ավիացիայի դպրոց ստեղծելու մասին է, որտեղ կներկայացվեն այդ ոլորտի բոլոր մասնագիտությունները։ Նրա խոսքով` հայկական կողմի հնարավորություններին ծանոթանալու համար վերջերս Կիպրոսից մասնագետներ են ժամանել Հայաստան։
«Նրանք պատրաստ են ստեղծել նման դպրոց և պատրաստել լիցենզավորված մասնագետների, որպեսզի Հայաստանում պատրաստված կադրերը կարողանան թռչել Եվրոպա։ Տվյալ պահին նախնական բանակցություններ են ընթանում», – նշեց Ռևազյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սևանի ջրիմուռները թունավոր տոքսիններ են արտադրում. մասնագետն ահազանգում է
ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Սևանն առաջին անգամը չէ, որ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ո՞ւմ հաշվին են «Իմ քայլի» պատգամավորներն ակտիվորեն վերանորոգում իրենց սենյակները. Armdaily.am
«Իմ քայլի» որոշ պատգամավորների սենյակներում վերանորոգման աշխատանքներ են։ Այս մասին գրում է Armdaily.am-ը: «Մեզ չհաջ...
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...