Եթե Արթուր Գրիգորյանը վստահ է, որ Սևանի հարցով կոռուպցիոն պրոցեսներ կան, կարող է դիմել իրավապահներին. նախարար. Tert.am
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում հակիրճ պատասխան տվեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի հայտարարությանն, ըստ որի՝ Սևանի հարցով պաշտոնյանների կողմից բովանդակային արձագանք չտալը ցույց է տալիս, որ հենց այս պահին ընթանում են բացահայտ կոռուպցիոն պրոցեսներ:
«Բոլոր մտահոգությունները, որտեղ Արթուր Գրիգորյանն անդրադառնում է և գտնում է, որ իրավական հարցեր և խնդիրներ կան, կարող է դիմել դատախազություն և քննչական մարմին»,-ասաց նա:
Նշենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի` արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը, անդրադառնալով Սևանի խնդրին, Facebook-ի իր էջում գրել էր, որ ինչպես նախորդ, այնպես էլ ներկա իշխանություններն ամեն բան արել են հետաձգելու Սևանում ստուգումները: Նա նաև գրել է, որ իշխանությունները մասնավորի հետ «կոռուպցիոն» համագործակցության մեջ են ու Սևանի հարցը լուծելու կամք չունեն:
Էրիկ Գրիգորյանը, խոսելով մի շարք խնդիրների շարքում Սևանի ցանցային ձկնաբուծական ընկերության գործունեությանն անդրադարձին, ասաց, որ այն ևս նպաստում է լճի հատակի ֆոսֆորային նստվածքի կուտակմանը, ինչն էլ իր հերթին նպաստում է լճի «ջրի ծաղկմանը»: Նա նաև հիշեցրեց, որ դա չի կարելի մասնավորի հետ համագործակցություն անվանել, քանի որ ցանցային ձկնաբուծարանը պետական ծրագիր է: Նա ավելի վաղ հայտնել էր, որ եթե հաստատվի նրա բացասական ազդեցությունը՝ ընկերության գործունեությունը կարգելվի։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ նախկինում կառավարման հետ կապված խնդիրներ եղել են, հիմա էլ դրանք որոշակիորեն շարունակվում են: Ինչպես նախարարը, նա ևս կարծիք հայտնեց, որ տեսչական մարմնի նախկին ղեկավարը նման համոզում ունենալու պարագայում կարող է դիմել իրավապահ մարմիններին:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...
Սևանի ջրիմուռները թունավոր տոքսիններ են արտադրում. մասնագետն ահազանգում է
ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Սևանն առաջին անգամը չէ, որ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ո՞ւմ հաշվին են «Իմ քայլի» պատգամավորներն ակտիվորեն վերանորոգում իրենց սենյակները. Armdaily.am
«Իմ քայլի» որոշ պատգամավորների սենյակներում վերանորոգման աշխատանքներ են։ Այս մասին գրում է Armdaily.am-ը: «Մեզ չհաջ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...