ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներից հետո Հրանտ Գրիգորյանն ինքնակամ ներկայացել է. ինչ է իրականում տեղի ունեցել 25 տարի առաջ. ArmLur.am
Դեռևս 1994 թ. ապրիլի 16-ին Էջմիածնում սպանություն է տեղի ունեցել: Գործը նոր ընթացք է ստացել. թիրախում Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Հրանտ Գրիգորյանն է, որի դեմ 25 տարի անց հաղորդում է ներկայացրել հանգուցյալ Մհեր Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանը: Նախ նշենք, որ 25 տարի առաջ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի ամառանոցում հրազենի կրակոցից սպանվել էր Էջմիածնի «Տոչպրիբոր» գործարանի տնօրեն Մհեր Պողոսյանը:
Այս գործով Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտմամբ Մհեր Պողոսյանին մահ պատճառելու համար, սակայն 3 ամիս անց բանտից դուրս էր եկել՝ լավ վարք դրսևորելու հիմնավորմամբ: Ինչևէ, այսքան տարի անց քրեական գործի շրջանակներում ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Հրանտ Գրիգորյանի փաստաբան՝ Հովսեփ Սարգսյանի հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում պատկերված է Արարատի մարզում այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարի նախնական վար...
Քարաթափում. վնասվել են ավտոմեքենաներ. կա զոհ
Այսօր ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտ...
5 զոհ և 9 տուժած. նոր մանրամասներ «Զոդի կամրջի» վթարից
Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաերթ` Ն. Զարյան փողոցում. ղեկին երիտասարդ տղա է եղել
Քիչ առաջ AuroraNews.am-ին տեղեկություններ հասան, որ վրաերթ է տեղի ունեցել Նաիրի Զարյան փողոցում: Տուժածը, որը երիտասարդ...