ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Աղյուսագործների 2 հասցեի բնակիչներն ահազանգում են՝ կոյուղաջրերը լցվում են տները
Երևանի Կենտրոն վարչական շրջանի Աղյուսագործների 2 հասցեի բնակիչներն ահազանգում են՝ կոյուղաջրերը լցվում են տները: Բազմիցս դիմել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությանը, պատկան մարմիններին, սակայն «ձայն բարբառոյ հանապատի»:
«Կոյուղագիծը խցանված է: Մենք հայտնել ենք մեր բողոքը պատկան մարմիններին: Ասել ենք՝ մեր կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում: Խայտառակ վիճակ է, ամբողջ գիշեր չենք կարողանում քնել և այդ իրավիճակից ոչ մի կերպ չենք կարողանում դուրս գալ: «Վեոլիա ջուր» ընկերությանն ենք դիմել, մոտավորապես 20 օր է անհրաժեշտ, որ ասեն՝ հնարավոր է, արդյոք, կոյուղագիծը տեղափոխել մյուս տարածքով, թե ոչ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:
Նրա խոսքով՝ բնակիչներից մեկը նույնիսկ այլ վայրում վարձով է բնակվում, քանի որ անհնար է բնակվել նմանատիպ պայմաններում. «Անմարդկային վերաբերմունք է, մենք ինչքան կարող ենք դիմանալ: Բնակիչներից մեկը տնից հեռացել է, գնացել է վարձով է բնակվում մինչև այս հարցին լուծում տրվի: Ում դիմում ենք ոչ գալիս են, ոչ տեսնում են: Մենք դիմել ենք տարբեր ատյանների: Խնդրում ենք մեր հարցին լուծում տալ»:
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից. News.am
News.am-ը տեսանյութ է հրապարակել «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի նախագահը կարմիր լողավարտիքով հայտնվել է լողափին
ՈՒկրաինացիների կողմից հիացմունքի է արժանացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քայլը, երբ կարմիր լողավարտիքով...
ՈՒՂԻՂ. Սևանա լճի լողափերի տնտեսվարողները փակել են Երևան-Սևան մայրուղին
Սևանա լճի լողափերի տնտեսվարողներն այսօր վաղ առավոտյան Սևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել, այնուհետև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շիրակի մարզի գյուղերից մեկում տղամարդը աղջկան բռնությամբ 8 տարի գոմում է պահել
Արարատի մարզում ՀՀ ոստիկանության աշխատակիցները հունիսին տեղեկություն են ստացել, որ Շիրակի մարզերի գյուղերից մեկում երիտա...