Ռուսաստանում չունեւորներին անվճար հաց բաժանող հայը մահացել է
Կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայ բարերար Մամուդ Շավերշյանը, որը Ռուսաստանում ավելի քան 10 տարի անվճար հաց է բաժանել թոշակառուներին, չունևորներին և հաշմանդամներին։ Մոսկվայում և Վլադիմիրի մարզի Ստրունինո բնակավայրում նրան են պատկանել մթերային մի քանի խանութներ։ Ինչպես տեղեկանում ենք Rusarminfo-ից` Շավերշյանի խանութներում անվճար հացի և քաղցրավենիքի համար հերթեր են եղել։
Բարեգործություն անելու հարցում նրան ոգեշնչել են պապի խոսքերը, ով մշատապես ասում էր, որ պետք է օգնել մարդկանց։
Մարդիկ, ովքեր չեն իմացել, որ հաց բաժանելը Շավերշյանի սեփական նախաձեռնությունն է, բողոք են ուղարկել ՌԴ նախագահ վարչակազմ և այլ գերատեսչություններ։ Նրանք դժգոհել են, որ իրենց հատկացված է ավելի շատ անվճար հաց, քան ստանում են։
«Նա առանցք ունեցող մարդ էր, եւ մարդ էր բոլոր ազգերի համար: Մի անգամ «Գուբերնիա 33»-ի հետ հարցազրույցում ասել էր. «Դուք չեք պատկերացնի, թե ինչպիսի մարդ էր պապս: Ամբողջ պատերազմն անցել է, Հաղթանակից մի քանի ամիս առաջ առանց ոտքի մնացել: Բայց չի հուսալքվել, վառարանի վրա նստած չի մնացել, դարձել է կոլտնտեսության նախագահ: Եվ ոչ մեկին չի մերժել օգնություն ցույց տալ:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...
Մանվել Գրիգորյանի՝ Մանվել անունով թոռը զորակոչվել է բանակ. News.am
NEWS.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը՝...
Սևանի ջրիմուռները թունավոր տոքսիններ են արտադրում. մասնագետն ահազանգում է
ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Սևանն առաջին անգամը չէ, որ...