Հայտնի է ՌԴ-ում հաց բաժանող Մամուդ Շավերշյանի մահվան պատճառը. ArmDaily.am
Ինչպես արդեն հայտնել ենք, կյանքից հեռացել է գործարար, բարերար Մամուդ Շավերշյանը, ով ավելի քան 10 տարի Ռուսաստանում անվճար հաց է բաժանել:
Թեև մամուլը գրել էր, որ նա ազգությամբ հայ է, սակայն իրականում Մամուդ Շավերշյանը ազգությամբ եզդի է։
Շավերշյանի մահվան պատճառը ինսուլտն է եղել, գիշերը իրեն վատ է զգացել, տեղափոխել են հիվանդանոց, կոմայի մեջ է ընկել ու մահացել։ Ամեն տարի ընտանիքով Հայաստան էր գալիս։
Մամուդ Շավերշյանի եղբայրը՝ Նվեր Շավերշյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է. «Մամուդը սիրում էր իր գյուղը, ինքը երբեք չի մոռացել իր դպրոցը, որ այնտեղ կրթություն է ստացել, ուզում էր, որ այդ դպրոցը միշտ շենանա, որ երեխաները կրթություն ստանան»։
Շավերշյանը լրատվականի հետ զրույցում նշել է, որ եղբայրը 58 տարեկան էր, ծնվել է Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղում, 1992թ-ից բնակվում էր Ռուսաստանում։
Այսօր հայրենի գյուղում տեղի է ունենալու հոգեհանգստի արարողությունը, իսկ վաղը՝ հուղարկավորությունը։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...
Մանվել Գրիգորյանի՝ Մանվել անունով թոռը զորակոչվել է բանակ. News.am
NEWS.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը՝...
Սևանի ջրիմուռները թունավոր տոքսիններ են արտադրում. մասնագետն ահազանգում է
ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Սևանն առաջին անգամը չէ, որ...