Հայտնի է գնացքի տակ ընկած կնոջ ինքնությունը
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 19:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել որ երկաթգծի 2725-րդ կմ-ին՝ Բայանդուր-Գյումրի հատվածում, Գյումրի քաղաքի կայարան մտնելիս գնացքը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան կնոջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Մենք հիմա էլ ենք գտնվում դեպքի վայրում, վրաերթի ենթարկված կինն տեղում մահացել է, մարմինը մասնաստված էր, հարազատներին դեռ չենք գտել, միայն հավաքվածներից մի քանիսը տեղեկացրին,որ ճանաչում են կնոջը, հարևաններն էին»,- Shantnews.am-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում դեպքի մասին մանրամասներ հաղորդեց ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը:
Ալեքսան Գյոզալյանը նաև տեղեկացրել է, որ կնոջ ինքնությունն արդեն հայտնի է: Նա Գյումրի քաղաքի Մսի կոմբինատ թաղամասի բնակչուհի Սուսաննա Խաչատրյանն է՝ ծնված 1951 թվականին:Թե ինչպես և ինչ հանգամանքներում է կինը հայտնվել գնացքի գծերի վրա, դեռ հայտնի չէ:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
Նոր մանրամասներ. «Սուրմալու» տոնավաճառի 46-ամյա փայատերը փորձել է ինքնասպան լինել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչութւան պետ Գարիկ...
Տրոլեյբուսի հոսանքաընդունիչ ձողը պոկվել և ընկել է Toyota-ի վրա. Shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հաղորդում է SHAMSHYAN.com-ը, Մյասնիկյան պողոտայում տ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրդեհ՝ Բուսաբանական այգում
Հուլիսի 13-ին, ժամը 10:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել: Այս մա...