Առողջապահության նախարարությունից՝ Թորոսյանի «ընկեր» DJ Վակցինայի պետբյուջեից օգտվելու մասին
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-Ի իր էջում գրել է. «Անդրադառնալով «Ինչպես է Արսեն Թորոսյանի ընկեր DJ Վակցինան օգտվում պետական բյուջեից. 20 հազար դոլար նրա ընկերությանը» վերտառությամբ հրապարակմանը` տեղեկացնում ենք, որ.
Առողջապահության նախարարության կարիքների համար` հեռուստատեսային ծառայությունների ձեռքբերման նպատակով (գովազդային հոլովակի պատրաստում և հեռարձակում) «2019 թվականի ՀՀ պետական բյուջեի ծխելու դեմ պայաքարի ազգային ծրագրի» շրջանակներում իրականացվել է գնման գործընթաց` www.armeps.am էլեկտրոնային համակարգում` «ՀՀ ԱՆ ԳՀԾՁԲ-2019/21» ծածկագրով:
Գնման հայտ են ներկայացրել 3 կազմակերպություն: Արդյունքում` պայմանագիր է կնքվել «Ին Փրոգրեսս Փրոդքաշն» կազմակերպության հետ, քանի որ վերջինս ներկայացրել է ամենացածր գնային առաջարկը և համապատասխանել է հրավերով սահմանված պահանջներին:
Առաջարկում ենք նման «բացահայտումներից» առաջ տեղեկատվությունը ճշտել գերատեսչությունից»:
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել. Հրանտ Բագրատյան
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նի...
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...
Անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից
Հուլիսից սկսած՝ բոլոր անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից։ Այս մասին այսօր Շի...