Անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից
Հուլիսից սկսած՝ բոլոր անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից։
Այս մասին այսօր Շիրակում տեղի ունեցած համաժողովի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծել է, որ խոսքը նաև ամսական վճարումների մասին է։
ՙՍա նշանակում է՝ նրանք Երևանում ամիսը 12 հազար դրամ, իսկ մարզերում 8 հազար դրամ ամսական վճարումներ անելու պարտավորություններից ազատվում են՚, – ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ տաքսի վարողներն, այնուամենայնիվ, պետք է լիցենզիա ստանան, ինչը նույնպես անվճար է լինելու։ Փաշինյանի խոսքով՝ սա արվում է համագործակցության մղումով․ կառավարությունն ազատում է հարկերից, իսկ տաքսիները բարձրացնում են որակը, որ ավելի շատ զբոսաշրջիկների ներգրավեն։
Նմանատիպ հոդվածներ
Գնումներն իրականացնելիս նախընտրությունը տվեք տեղական արտադրողին. վարչապետ
Հայաստանում վերջապես պետք է այդ մշակույթը զարգանա, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի սպառողները, իրենց գնումներն իրակ...
«Աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում». վարչապետ
Բացի աշխատանքից բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա։ Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին՝ ուզում...
Փաշինյանը ուղղաթիռով Իջևան չի մեկնել․ այն վերջին անգամ օգտագործել է Արմեն Սարգսյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արցախ այցի ժամանակ՝ հունիսին, Իջեւան գնալիս նա ուղղաթիռո...
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել. Հրանտ Բագրատյան
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...